Պարսկական այգիներ
![]() | |
Persian gardens* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | Իրան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2011 (35 նստաշրջան) |
Համար | 1372 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Պարսկական այգիներ կամ Իրանական այգիներ (պարս.՝ باغ ایرانی), այգիներ Իրանում և մի շարք այլ երկրներում։ Այգիները ձևավորվել են այգեգործական արվեստով, որն ազդել է Անդալուզիայից մինչև Հնդկաստան, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող այգիների դիզայնի վրա[1][2]։ Ալ-Համբրայի այգիների վրա մեծ ազդեցություն ունի Պարսկական այգիների փիլիսոփայությունը և ոճը, որը ձևավորվել է Ալ-Անդալուսական՝ մուսուլմանական Իսպանիայի ժամանակաշրջանից։ Հումայունայի գերեզմանում և Թաջ Մահալում են գտնվում աշխարհի ամենամեծ Պարսկական այգիներից մի քանիսը, որոնք ստեղծվել են Հնդկաստանում՝ Մեծ Մողոլների կայսրության ժամանակաշրջանում։
2011 թվականին Պարսկական այգիներից 9-ը (Պասարգադ, Սպահան, Կաշան, Շիրազ, Մահան, Յազդ քաղաքների այգիները) ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f6/Baghe_Eram_Shiraz_edit.jpg/220px-Baghe_Eram_Shiraz_edit.jpg)
Աքեմենյան պետության ժամանակից սկսած, երկրային դրախտի գաղափարը տարածվել է պարսկական գրականության և մի շարք մշակույթների օրինակների միջոցով՝ Սելևկյանների կայսրության ժամանակաշրջանում կառուցված Հելլենական այգիները և Պստողմեոսյան այգիները Ալեքսանդրիայում։ Ավեստերեն լեզվով այգիները կոչում են pairidaēza, հին պարսկերենով՝ paridaida, մարերենով՝ paridaiza, աքքադերենով՝ pardesu, ֆրանսերենով՝ paradis, գերմաներենով՝ Paradies, և անգլերենով՝ paradise։
Այգիները եղել են միմյանց կցված։ Այգիների նպատակը եղել է, և այն է՝ ապահովել տարբեր ոճեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/Shazdeh_Garden_Mahan_Iran.jpg/220px-Shazdeh_Garden_Mahan_Iran.jpg)
Պարսկական այգիները հնարավոր է, կառուցվել են դեռևս մ․թ․ա 4000-ական թվականներին։ Պասարգադի ուրվագիծը, որը ստեղծվել է մոտավորապես մ․թ․ա 500 թվականին, գոյություն ունի մինչև այսօր։
Սասանյան կայսրության օրոք (III-րդ դար-VII դարեր) և զրադաշտականության ազդեցությամբ ջրի դերն արվեստում մեծապես աճեց։ Այս միտումը դրսևորվում է այգու ձևավորման մեջ, ավելի մեծ շեշտադրումով՝ շատրվանները և լճակները։ 13-րդ դարում մոնղոլները ներխուժեցին Պարսկաստան, ինչը հանգեցրեց այգու կառուցվածքի նոր շեշտադրմանը։ Ապա, մոնղոլները Պարսկական այգիների ավանդույթը ներմուծել են իրենց կայսրություն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/%D9%86%D9%85%D8%A7%DB%8C_%D8%AF%D8%B1%DB%8C%D8%A7%DA%86%D9%87_%D9%88_%D8%B3%D8%A7%D8%AE%D8%AA%D9%85%D8%A7%D9%86.jpg/220px-%D9%86%D9%85%D8%A7%DB%8C_%D8%AF%D8%B1%DB%8C%D8%A7%DA%86%D9%87_%D9%88_%D8%B3%D8%A7%D8%AE%D8%AA%D9%85%D8%A7%D9%86.jpg)
Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրը Պարսկական այգիները ներմուծեց Հնդկաստան։ Ագրա քաղաքում ստեղծվեց առաջին Պարսկական այգիներից մեկը՝ Արաբ Բաղը։ Թաջ Մահալը մարմնավորում է Պարսկական իդեալական դրախտի գաղափարը։
Սեֆյանները (XVII-XVIII-րդ դարեր) կառուցել և զարգացրել են էպիկական դասավորությունները, ընդլայնել են պալատի տարածքը և դարձել դրա անբաժանելի գեղագիտական և ֆունկցիոնալ մասը։ Հետևյալ դարերում, եվրոպական՝ մասնավորապես Ֆրանսիայի, և երկրորդ հերթին Ռուսաստանի և Միացյալ Թագավորության այգիների ձևավորումը, սկսեց ազդել Պարսկակական այգիների ձևավորման վրա։
Ավանդական ձևերն ու ոճը դեռևս կիրառվում են ժամանակակից իրանական այգիներում։ Ձևերն ու ոճերն այժմ հայտնվում են նաև պատմական վայրերում, թանգարաններում և այլն։
Ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարսկական այգիները չեն սահմանափակվում որոշակի ոճով՝ հաճախ ինտեգրում են տարբեր ոճեր։
Պարսկական այգիների վեց հիմնական ոճերը ներկայացված են հետևյալ ցանկում․
Դասական | Ձև | Խառը | |
Հանրային | Hayāt | Meidān | Այգի |
Մասնավոր | Hayāt | Chahār Bāgh | Բաղ |
Hayāt
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական, դասական, պարսկական դասավորություն է, որի շեշտը դրված է գեղագիտական ֆունկցիաների վրա։ Մարդու կողմից ստեղծված այգու կառույցները առանձնանում են կամարներով և ավազաններով։ Հողը հաճախ ծածկված է մանր քարով։ Բույսերը հիմնականում շատ պարզ են, ինչպես օրինակ ծառերի շարքը, որոնք ապահովում են ստվերը։
Meidān
[խմբագրել | խմբագրել կոդը]Meidān հանրային, պաշտոնական այգի է, որն հիմնականում շեշտը դնում է կենսաբանական տարրերի վրա։ Բույսերի շարքին են դասվում ծառեր, օշարակներ և հացազգիներ։
Chahar Bāgh
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս այգիները մասնավոր են և ձևական։ Հիմանկան կառուցվածքը բաղկացած է չորս քառակուսիներից, որոնք բաժանված են ջրային ուղիներով։ Ավանդաբար, հարուստներն այդպիսի այգիները օգտագործեցին գործնական գործառույթներում։
Այգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ այլ այգիների նման, այս այգիները նույնպես հանրային է, շեշտը դնում է հիմնականում բուսական աշխարհի վրա։ Դրանք ապահովում են նստարաններ և ուղիներ՝ զբոսնելու համար։ Նպատակն այսպիսի վայրերի՝ մարդկանց լիցքաթափությունն է և սոցիալականացումը։
Բաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ, նույնպես շեշտը դրվում է բնության վրա։ Ի տարբերություն այգու, այն առանձնացված տարածք է, որը շրջապատված է բնակարաններով և հաճախ նաև՝ սիզամարգերով, ծառերով և ստորերկրյա բույսերով։
Նման տարածքների նպատակը ընտանեկան լիցքաթափությունն է։
Համաշխարհային ժառանգության օբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված Պարսկական այգիներն են․
- Պասարգադի այգի, Իրանի Պասագրադ քաղաքում
- Չեհել-սոտուն, Իրանի Սպահան քաղաքում
- Ֆին այգի, Իրանի Կաշան քաղաքում
- Էրամ այգի, Իրանի Շիրազ քաղաքում
- Շախզադե այգի, Իրանի Մահան քաղաքում՝ Կերման գավառում
- Դոլաթաբաս այգի, Իրանի Յազդ քաղաքում
- Աբբասաբադ այգի, Իրանի Աբբասաբադ քաղաքում
- Ակբարիեհ այգի, Իրանի Հարավային Խորասան գավառում
- Պահլեվանպոուր այգի, Իրան[3]
- Թաջ Մահալ, Հնդկաստանի Ագրա քաղաքում
- Հումայունի գերեզման, Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում
- Շալիմար այգի, Պակիստան
- Ջեբերալիֆե այգի, Իսպանիայի Գրանադա քաղաքում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Was the Persian Garden at Pasargadae a model for the Garden of Eden?». About.com Education. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Centre, UNESCO World Heritage. «The Persian Garden - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ 3,0 3,1 UNESCO official website
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Isfahan "Persian Garden Design" website Արխիվացված 2016-10-29 Wayback Machine. Retrieved 3 January 2012.
- Babur's Garden - video from the Asia Society, US
- Animated film inspired by the Persian Architecture
- Farnoush Tehrāni, The Meaning of the Persian Garden, in Persian, Jadid Online, 12 Novembre 2009.
- Audio slideshow: [1] (5 min 58 sec).
- Farnoush Tehrāni, The Face of the Persian Garden, in Persian, 13 November 2009.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պարսկական այգիներ կատեգորիայում։ |